Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը համարում է, որ Խեյրեմլին, Բաղանիս Այրումը, Ասկիպարան իր հայրենիքն է, ապա նրանք ՀՀ քաղաքացիներ չեն». Սոնա Ղազարյան

Ապրիլ 30,2024 12:02

«Պարո՛ն Խաչատրյան, ես իրականում չեմ սիրում ազգային հիմքով մարդկանց վիրավորել, բայց եթե ինչ-որ մեկը այս դահլիճում համարում է, որ Խեյրեմլին, Բաղանիս Այրումը, Ասկիպարան իր հայրենիքն է, ապա նրանք ՀՀ քաղաքացիներ չեն»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սոնա Ղազարյանը:

Հիշեցենք, որ նիստում քննարկվում է «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը օրակարգ մտցնելու հարցը, որին բացասական եզրակացություն էր տվել իշխող ուժը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով՝ թշնամուն տալու գործընթաց է»:

Սոնա Ղազարյանի հայտարարությանը տեղից ընդդիմադիրներն արձագանքեցին, թե՝ եթե Բաղանիս Այրումը, Ասկիպարան հայրենիք են համարում, ուրեմն ի՞նչ են. «Չեմ ասում ադրբեջանցի եք: Եթե դուք Խեյրեմլին, Բաղանիս Այրումը, Ասկիպարան ձեր հայրենիքն եք համարում ու այստեղ եկել մեզ մեղադրում եք հայրենիքը մաս-մաս տալու մեջ…Ո՞ւմ շահից է բխում չունենալ պետական սահման, ունենալ շփման գիծ: Այս պահանջը ներկայացնում էր Ադրբեջանը՝ ձգձգելով սահմանազատման գործընթացը, մյուս կողմից էլ դա լավ պատրվակ էր ՌԴ-ի համար՝ մեր սահմանները չպաշտպանելու իրենց պարտականությունները կատարելիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930