Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ. «Ապրիլի 24-ի նման ծեծուջարդ նույնիսկ նախկինների ժամանակ չէր եղել»

Ապրիլ 30,2024 20:44

Ազատության հրապարակում այսօր մեկնարկեց տավուշցիներին աջակցելու եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով հերթական հանրահավաքը, որին հաջորդեց քայլերթը։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ասաց, որ այսոր սոցիալական ցանցերում մի տեսանյութ է աչքով ընկել։ «Ինչ որ մի մարդ ջուրը թափում է սեղանին, լղոզում, հետո բժշկական տեսանկյունից կասկածելի ժպիտով նայում է այդ ջրին, թափում իր վրա։ Հետո իմացա, որ դա վարչապետն է։ Սա իմիջիայլոց։

Սիրելի ժողովուրդ, մեր պայքարը շարունակվում է եւ ավարտվելու է միայն, երբ որ մենք հաղթենք եւ Առաջին Հանրապետությունը վերածնվի։ Եվ այն ժամանակ սկսվելու է պետականաշինության դժվարին ընթացքը, որը շատ ավելի դժվար է լինելու, քան այս պայքարը»,-ասաց նա եւ նշեց, որ իրենց դիմադրության շարժումը արդեն արձանագրել է առաջին արդյունքները։

Անդրադառնալով ապրիլի 24-ին ԱԺԲ անդամների եւ աջակիցների ծեծուջարդին՝ Վահե Գասպարյանը դա որակեց որպես աննախադեպ Երրորդ Հանրապետության պատմության մեջ։ «Այդպիսի  բան չէր եղել նույնիսկ նախկինների ժամանակ։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այդ տեսանյութերը, լուսանկարները մենք ուղարկել ենք ուր որ պետք է, ում որ պետք է։ Այդ ոստիկանների դեմքերը’ գեներալից, գնդապետից, մինչեւ սերժանտ, գնացել է ում որ պետք է, ուր որ պետք է։ Եվ հետո շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համապատասխան կառույցներում»,-ասաց նա։

Վահե Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց երեք համակիրներ, որոնք ԱՄՆ քաղաքացիություն ունեն, դիմել են ԱՄՆ դեսպանատուն եւ մի ամբողջ ժամ մանրամասն պատմել են, թե ինչպես է հայ ոստիկանը իրենց ծեծել, մազերից քաշել, մազերից բռնել, որ դեմքը նկարեն եւ այլն։ Պատմել են, թե ինչի են եկել Հայաստան` լինելով ԱՄՆ քաղաքացի, ինչի են մասնակցում Բեւեռի ցույցերին, ինչ է իրենից ներկայացնում Բեւեռը, Նիկոլ Փաշինյան երեւույթը եւ այլն»։

Վահե Գասպարյանի խոսքի ավարտին, հավաքի մասնակիցները սկսեցին սկսեցին քայլերթը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930