Լրահոս
Օրվա լրահոսը

Բերետավորները սկսեցին ուժ կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ

Ապրիլ 30,2024 21:12

ԱԺԲ կազմակերպած երթի մասնակիցները մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքից բաժանվեցին խմբերի` տարբեր ուղղություններով իրականացնելու անհնազանդության ակցիաներ։ Միեւնույն ժամանակ կազմակերպիչները բարձրախոսով քաղաքացիներին բացատրում էին բերման ենթարկվելու դեպքում եւ ոստիկանական բաժիններում իրենց իրավունքները։

Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը բարձրախոսով զգուշացնում էր քաղաքացիների ապօրինի գործողությունների մասին եւ տալիս փողոցներն ազատելու «ողջամիտ ժամանակ»։

Կարճ  ժամանակ անց կարմիր եւ սեւ բերետավորները անցան իրենց գործին` բիրտ ուժ կիրառելով մարդկանց բերման ենթարկելու է` հաշվի չառնելով ոչ տարիք, ոչ սեռ։ Բանը հասավ այնտեղ, որ ոստիկանները սկսեցին ուժ կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930