Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գասպարյան. «Ինձ էլ էին ուզում բերման ենթարկել, բայց ես թույլ չտվեցի»

Ապրիլ 30,2024 21:33 Share

ԱԺԲ  խորհրդի անդամ Վահե Գասպարյանը Ազատության հրապարակում տված ճեպազրույցում քիչ առաջ ասաց, որ բերման են ենթարկվել  Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը եւ որոշ տեղեկությունների համաձայն, նաեւ Արա Պապյանը։

«Ինձ էլ էին ուզում բերման ենթարկել։ Ես թույլ չտվեցի, որովհետեւ ես պիտի լինեմ այստեղ, որ ամփոփեմ մեր այսօրվա հանրահավաքը»,-ասաց նա։

Վահե Գասպարյանը դժվարացավ ասել, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է բերման ենթարկվել, սակայն գրեթե վստահաբար ենթադրեց, որ այս անգամ էլ մի քանի տասնյակի կհասնի։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել