Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Ապրիլ 30,2024 23:35

Ս․թ․ ապրիլի 29-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում  տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները:

Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Մակունցը պատասխանել է նաև RAND-ի փորձագետներին հետաքրքրող տարբեր թեմաներին առնչվող հարցերին:

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930