«Ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով՝ 998 հազարից դառնալով 2 միլիոնից ավելի․ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման հնարավոր չէր կատարել»,-խորհրդարանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղեց լրագրողներից մեկը։
«Նախ՝ խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանը, այն ժամանակ երբ այդ քննարկումները տեղի ունենան, նախագիծը շրջանառության մեջ լինի, նախագծի հեղինակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասները կներկայացնի։ Ես նախագծի հեղինակը չեմ, քննարկմանը չեմ մասնակցել»,- պատասխանեց Լիլիթ Մակունցը։
Հարց հնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հնարավոր հանդիպման մասին։ Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ տեղեկություններ չունի եւ եթե հանդիպումներ նախատեսված լինում են, վարչապետը հրապարակային խոսում է դրանց մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































