Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ՄԻԵԴ-ից ետ վերցրե՞լ է ընդդեմ Ադրբեջանի հայցերը

Նոյեմբեր 03,2026 12:10 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանի Հանրապետությունը միջազգային դատարաններից բոլոր հայցադիմումները, դիմումները հետ էր վերցնելու, որոնք կապված էին Ադրբեջանի, Արցախի հետ․արդյոք այդ հայցադիմումները, դիմումները արդեն հետ վերցրե՞լ ենք, թե՞ չէ, ինչ կարգավիճակում են գտնվում, և եթե հետ ենք վերցրել, արդյո՞ք դա Հայաստանի Հանրապետության հարկատուների մասով … ի՞նչ ծախսեր են նախատեսված եղել, ու այդ ծախսերն արդեն տրվա՞ծ են, թե՞ չէ։ Դրա մեջ կարող է լինել, չգիտեմ, փորձագետի գումար, թարգմանությունների գումար, փաստաբանների կատարած արդեն իսկ աշխատանքի գումար»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Հիշեցնենք, բյուջեից 4 միլիարդ դրամ էր նախատեսված միջազգային դատարաններում գործընթացների համար։

«Նախ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվելու երբեք իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում և շարունակելու է դրանք անել։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև  գոյություն ունեցող վեճերին, ապա արտաքին գործերի նախարարությունը, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը նշել է, ինչպես նաև վարչապետը, խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը։ Բայց սա չի նշանակում, դա խաղաղության տրամաբանության գործընթաց է, և այն պարագայում, եթե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30