Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան հայր, մենք իրազեկում էինք անում»․ Կոնսերվատորիայի ուսանողները միացան շարժմանը

Մայիս 10,2024 12:47

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենք։

Կրթական հաստատության շենքի դուռը փակ էր, Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ինքը Կոնսերվատորիայի դասախոս է, հիմա մուտք կգործի շենք։ Նա մուտք գործեց շենք եւ ուսանողների հետ զրուցեց։ Ուսանողներն ասացին, որ իրազեկման միջոցառում են իրականացնում․ «Սրբազան հայր, մենք իրազեկում էինք անում, պատրաստվում էինք իջնել ու միանալ ձեզ»։

«Շարունակեք իրազեկումը, մենք գնում ենք մյուս բուհերը, միացեք մեզ, սպասում ենք։ Կոնսերվատորիայի սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, դուք այս միջանցքներում ինձ շատ եք հանդիպել, բոլորդ առանձին-առանձին մոտեցել ասել եք՝ ի՞նչ է լինելու մեր երկրի վիճակը, Սրբազան, ասա ի՞նչ անենք։ Հիմա ասում եմ ձեզ՝ միացեք»,- ասաց Սրբազանը։

Նա հավելեց․ «Այս պահին բավական մեծ թվով մեզ կմիանան Կոնսերվատորիայի ուսանողները։ Այս պայքարի յուրահատկությունը դուք եք, սիրելի ուսանողներ։ Ես ուրախ եմ, որ դուք այնքան բարձր գիտակցություն ունեք, որ ամեն ինչ մի կողմ եք դրել, հաշվի առնելով բոլոր տեսակի դժվարություններ, լծվել եք այս պայքարին։ Եվ այն պետք է լինի ընծա ձեր հաղթանակին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ազգային ճակատի» լուսանկարում՝ Կոնսերվատորիայի ուսանողները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031