Լրահոս
Օրվա լրահոսը

Կամայական ազատազրկման արձանագրում ՄԱԿ-ի կողմից բացի սրանից, որևէ այլ գործով չի եղել. Բագրատ Սրբազանի պաշտպան

Նոյեմբեր 19,2026 16:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 արդարների գործով դատական նիստը։ 

«Բագրատ սրբազանը կալանքի տակ է եղել 2025 թ. հունիսի 25-ից, արդեն ավելի քան մեկ տարուց ավելի, և սույն թվականի հունիսի 6-ից կալանքը փոխարինվել է տնային կալանքով, ինչպես սրբազանն է ասում՝ բանտային ազատությունը փոխարինվել է տնային ազատությամբ: Այդ ազատության փոփոխությունը շատ-շատ պատահական կերպով փոխկապակցված է եղել մի հետաքրքիր հանգամանքի հետ. պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի անկախ փորձագետները, այդ թվում՝ կամայական ազատությունների գծով, հակաահաբեկչական պայքարի գծով, կրոնական ազատության գծով, միավորվել են սեփական նախաձեռնությամբ և խորը մտահոգություն էին հայտնել այս գործի վերաբերյալ: Նաև մտահոգությանը զուգահեռ դիվանագիտական հարցադրումներ էին արել ՀՀ կառավարությանը, թե այսինչ հաշիվ է, ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում նսեմացնել ահաբեկչության հանցակազմը, մարդկանց ազատազրկել եւ այն:

Այդ հարցադրումներից ու ՀՀ կառավարության պատասխաններից հետո էր, որ այն դեպքում, երբ 17 «տեռորիստները» խափանման միջոցի փոփոխություն ունեին, սակայն Բագրատ սրբազանի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Եվս մեկ անգամ ուզում եմ փաստել՝ Հայաստանի պատմության մեջ կամայական ազատազրկման արձանագրում ՄԱԿ-ի կողմից որևէ այլ գործով չի եղել: Սա միակ ու բացառիկ գործն է, ինչի վերաբերյալ հետևությունները, կարծում էի, պիտի պաշտոնատար անձինք ավելի վաղ կատարած լինեին, բայց չեն կատարել: Չկատարելով հանդերձ՝ ծանրացրել են այն հանցանքը, որը կատարել են և շարունակում են կատարել»,- ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը:

Նրա խոսքով. «Ինչ վերաբերում է այն պատճառաբանություններին, որոնք բերվեցին խափանման միջոցի շարունակականության, այսինքն՝ հիմքերի հետ կապված, շատ հետաքրքիր են: Բագրատ սրբազանն, ըստ էության, տնային ազատության պայմաններում չունի որևէ սահմանափակում՝ անձանց հետ շփվելու, ինչպես հանցանքը կուզեր մեղադրել «նոր ահաբեկչական պլաններ իր նոր կեցավայրում կազմակերպելու համար»: Սրբազանը նաև որոշակի ազատություն ունի՝ կիրակի օրերին գնում է պատարագների, և մոտավորապես կես տարուց ավելի է՝ որևէ ահաբեկչություն չի պլանավորել՝ ըստ հանրային մեղադրողների…

Ի դեպ, Վճռաբեկ դատարանն ու Եվրոպական դատարանը կայուն բան են ասում՝ ասում են՝ ոչ թե պետք է նոր հիմքեր առաջանան, որ իրավաչափության պայմանը փոխվի, այլ ժամանակն ինչքան ընթանում է, այդ հիմքերն ավտոմատ նվազում են: Այսինքն՝ եթե ժամանակն ընթացել է, ապացույցները հետազոտել են և այլն, մեղադրյալը որևէ բան չի արել այդ քննության դեմ, ուրեմն ավելի ողջամիտ է, որ չի էլ անի, բայց հանրային մեղադրողները հակառակ ելակետից են»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Դատական նիստն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30