Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգներին դիմակայելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի». «Փաստ»

Մայիս 16,2024 11:06

Թե՛ իր ծրագրային ելույթում, թե՛ ընդհանրապես հրապարակային այլ ելույթներում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չափազանց հետաքրքրական արտահայտություն արեց՝ «Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար» դառնալու վերաբերյալ:

Ի՞նչ «Ազգ-բանակի» մասին կարող է հիմա խոսվել: Նախ՝ արձանագրենք, որ մեր պետականությունը վտանգի մեջ է, գոյութենական ռեալ սպառնալիքի տակ: Որքան էլ դա տարօրինակ է հնչում նորմալ ընկալման տեսանկյունից, հիմնական վտանգը, սպառնալիքը գալիս է Հայաստանի ներկայիս իշխանությունից: Ավելին, այդ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն միանգամայն բացեիբաց, կարելի է ասել՝ անթաքույց, առաջնորդվում է առնվազն ոչ հայկական շահերով: Բնականաբար, նախ՝ պետք է չեզոքացնել այդ վտանգը, սպառնալիքը: Եվ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը դրա մասին է: Այսինքն՝ պետությունը պահպանելու, պաշտպանելու, անկման այս պարունակից դուրս բերելու մասին է:

Պարզ ասած՝ մենք ազգովի կարող ենք հասնել արդյունքի, եթե միավորվենք որպես, պատկերավոր ասած, բանակ: Ու ոչ միայն պատկերավոր ասած: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունը իրական հնարավորություն կարող է տալ ապահովել իրական խաղաղություն: Այո, հենց խաղաղություն: Այն, ինչի շուրջ մանիպուլյացիաներով Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իշխանությունից և շարունակաբար բերում միայն պատերազմ, կորուստներ, մահեր, զոհեր: Իսկ հասարակական, քաղաքական, համայնքային կյանքում որպես «ազգ-բանակ» վերակազմակերպվելը կբերի պետության պաշտպանունակության բարձրացման, այսինքն՝ իրական խաղաղության:

Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանաթուրքական տանդեմը իր դիրքերը հենց այնպես չի զիջելու (նրանք անգամ խոսում են Փաշինյանին օգնելու համար Հայաստան զորքեր մտցնելու և «կարգուկանոն հաստատելու» մասին): Այդ վտանգներին դիմակայելու, այդ մարտահրավերները հաղթահարելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Տևական ժամանակի համար իսկապես էլ պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031