Լրահոս
Օրվա լրահոսը

Մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին․ Բագրատ Սրբազան

Մայիս 24,2024 16:24

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ դպրոցական կրթությունն ամբողջացնելու և ավարտելու կապակցությամբ և մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին։

Ինչպես միշտ ասել ու շեշտել եմ՝ ՄԵՐ ԻՂՁԵՐԸ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՆ, ՔԱՆ ՄԵՐ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ։

Ես մաղթում եմ և հորդորում, որ

  • ընթանաք ձեր իղձերի և երազանքների հետևից,
  • ընթանաք սիրո ճանապարհով,
  • ճշմարտության ճանապարհով,
  • արդարության ճանապարհով,
  • ձեր մտքից երբեք չհեռացնեք Հայրենիքին և Աստծուն ծառայելու մեծ կոչումը, որ ունի յուրաքանչյուր մարդ։

Դուք մեր պետության, Հայրենիքի արժանավոր քաղաքացիներն եք, նվիրյալ անձինք, ովքեր պատանեկան շրջանից անցում են կատարում դեպի հասունության շրջան՝ նոր մարտահրավերներով և նոր փորձություններով լեցուն։

Աղոթում եմ, որպեսզի կարողանաք ոչ թե շրջանցել այդ մարտահրավերները և փորձությունները, այլ հաղթահարեք այն։ Հաղթահարեք՝ միայն և միայն ճշմարտությունը և արդարությունը ձեր սրտում և ձեր մտքում ունենալով։

Աստված օրհնի և զորացնի ձեզ, դառնաք մեր երկրի, մեր պետության կրողները ձեր կյանքում և այն ներկայացնողներն աշխարհում։

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031