Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս նիստ արեցիք, երբ ես բացակա էի. Բագրատ Սրբազանը՝ դատավորին

Օգոստոս 27,2026 17:27 Share

-Ինչպե՞ս նիստ արեցիք այստեղ, երբ ես բացակա էի,- իր և մյուսների գործով դատական նիստի ավարտին դատարանին հարց ուղղեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը, երբ տեղեկացավ, որ Տիգրան Գալստյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվում է:

-Ո՞ր բացակայության ժամանակ,- հարցրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը:

-Իմ առաջին բացակայության ժամանակ, երբ ուշացած եկա դատարան,- ասաց սրբազանը:

-Միջնորդությունների քննարկո՞ւմ է եղել,- հարցրեց դատավորը:

-Հավանաբար,- պատասխանեց սրբազանը:

-Միջնորդությունների քննարկումը բացառությամբ կատարել ենք, այո, բայց դա ձեր անձին չէր վերաբերում,- ասաց դատավորը:

-Այսինքն՝ ես կարող էի նիստին ներկա չլինե՞լ…

-Այո,- ասաց դատավորը,- միջնորդություններ էին,- պարտադիր էր…

-Եթե պարտադիր էր, ուրեմն ինչու ես ներկա չէի,- նորից տարակուսանք հայտնեց սրբազանը:

-Ես ասեմ, որպեսզի արձանագրվի, և այս հարցերի պատասխաններն էլ ամբողջությամբ տրվի: Եթե հարցը կվերաբերի խափանման միջոցներին, հրատապ, բնականաբար, պաշտպանի, մյուսի, անգամ մեղադրյալի բացակայության պայմաններում այդ հարցը կքննարկվի, որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը դա կարգավորում է: Եթե կհիշեք՝ սույն քրեական վարույթով առաջին նիստերից մեկը հենց այդպես էլ եղավ: Պաշտպանների բացակայության պայմաններում խափանման միջոցի հարցն էր քննարկվել,- ասաց դատավորը:

Բագրատ սրբազանը փորձեց այլ պարզաբանումներ էլ ստանալ, սակայն դատավորը նման հնարավորություն չընձեռեց: Նա հայտարարեց, որ դատական նիստն ավարտված է ու հեռացավ:

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Նիստն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31