Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Տավուշեցի նահատակ հերոս Վարուժան Սաղումյանի մայրը՝ Հայրենիքի Մայր տիկին Անահիտ Մեժլումյանը և Վարուժանի զույգ քույրերն այցելել էին տնային կալանքում գտնվող Բագրատ Սրբազանին։
Վարուժանի մայրիկի հուզիչ գրառումը. «Բագրատ Սրբազանի կեցավայրում։ Իմ ընտանիքը իր կյանքի կարևորագույն պահերին միշտ ունեցել է մեր եկեղեցու, Տավուշի թեմի առաջնորդի, բոլոր թեմական քահանաների սերը, աջակցությունը և առաջնորդությունը։
Դստրիկներիս ծնվելուց առաջ եկա Երևան, Սրբազանիս օրհնությունը ստացա։ Այժմ էլ այցելեցինք նրան՝ օրհնություն ստանալու և տեղեկացնելու, որ սպասում ենք նրա ազատությանը, որպեսզի կնքենք ձագուկներիս։
Կարդացեք նաև
Ազատություն Բագրատ Սրբազանին և բոլոր քաղբանտարկյալներին»։
Հավերժ փառք բոլոր նահատակ հերոսներին։ Նրանց Հայրենիք և պատիվ ունենք վերադարձնելու։


















































