Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից և վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մայիս 24,2024 17:32

Այսօր հանրակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ:

Նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով և ասմունքով:

«Վերջին դասի միջոցառումները պարուրված են հակասական տրամադրություններով՝ ուրախության և թախծի ելևէջներով: Շրջանավարտների համար սկսվում է կյանքի նոր փուլ, որտեղ պետք է մուտք գործել ուրախ և վստահ քայլերով: Այժմ դուք կանգնած եք մասնագիտության ընտրության առջև. վստահորեն կատարեք ձեր ընտրությունը, համարձակորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից և վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է բոլոր նախաձեռնություններում»,- շնորհավորանքի խոսքում ասել է Դանիել Դանիելյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծնողներին՝  շրջանավարտների կրթության և  դաստիարակության պատասխանատու գործում ներդրած ջանքերի համար:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031