Մեր բոլոր ըմբիշներն էլ մեկնարկային գոտեմարտերը տանուլ են տվել ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում
Օգոստոս 23,2024 17:33
Share
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է բոլոր քաշային կարգերում:
Առաջին օրը պայքարի մեջ ներգրավվել են 48, 55, 65, 80 եւ 110 կգ քաշայինները: Մեր բոլոր ըմբիշներն էլ մեկնարկային գոտեմարտերը տանուլ են տվել, ընդ որում, 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը 2:12 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի հավաքականի անդամ Հենրի Ասլիկյանին, որը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթել էր թուրք Երեն Յալչինին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: