Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլից եմ տեղեկացել, որ մեր ֆակուլտետում փակվել է իմ ղեկավարած մագիստրոսական ծրագիրը. Աստղիկ Ավետիսյան

Սեպտեմբեր 09,2024 11:54 Share

«Մինչ այս ես ղեկավարում էի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագիրը, որն արհեստականորեն փակվեց, եւ հայտարարվեց, որ չկան դիմորդներ»,- ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար հեռացված դասախոսների ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագրի նախկին ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը:

«2011 թվականից ծրագիրը շատ ակտիվ գործում է, եւ միշտ հատկացված տեղերից շատ ավելի դիմորդներ են եղել, այսօր նաեւ այդ դիմորդներին կարող ենք տեսնել լրագրողների շրջանում: Հստակ պետք է ասեմ, որ չի եղել որեւէ շրջանավարտ, որը աշխատաշուկայում իր տեղը չի գրավել:

Երբ որ կրթական ծրագիր է փակվում եւ հայտարարվում է այդ մասին , առաջին հերթին պետք է իրականացնել մշտադիտարկում եւ տեսնել՝ արդյունավե՞տ էր ծրագիրը, թե ոչ: Դասախոսներն ու ուսանողները ինչից են գոհ, ինչից դժգոհ, հետո դա քննարկվում է ամբիոններում, ֆակուլտետային գիտխորհրդում, գալիս են որոշակի եզրակացության: Մեզ մոտ որեւէ նման բան տեղի չի ունեցել»,-նշեց Աստղիկ Ավետիսյանը

Նա նաեւ ընդգծեց, թե մամուլից է տեղեկացել, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետում փակվել է մագիստրոսական ծրագիրը, սակայն այն բացվել է մեկ այլ ֆակուլտետում: Աստղիկ Ավետիսյանի ձեւակերպմամբ, ստացվում է՝ սուրճի սեղանի շուրջ նստած են քննարկում՝ ինչը հանեն եւ ինչը թողեն:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30