Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանցից ազատվելու համար բուհերում ամբիոններ, ծրագրեր են փակվում, շինծու քրեական գործեր հարուցվում. Մենուա Սողոմոնյան

Սեպտեմբեր 09,2024 11:31 Share

«Այն, ինչ հիմա կատարվում է բուհերի հետ, աննախադեպ է, թե իր ծավալների իմաստով, թե դրսեւորումների ցինիզմով եւ կոպտությամբ: Նորանկախ Հայաստանի գոյության բոլոր ժամանակներում էլ բուհերը զերծ չեն եղել քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից: Ավելին, բոլոր ժամանակներում էլ բուհերից իրենց հայացքների, հանրային ու քաղաքական գործունեության համար ազատվել են դասախոսներ, բայց այն կադրային ջարդը եւ դրա հետ կապված ծրագրային, կրթական, կառավարման ոլորտի խնդիրները, որ հիմա են դրսեւորվում, երբեք չեն եղել»,- ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար հեռացված դասախոսների ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

«Մարդուց ազատվելու համար բուհերում կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ, առանց կրթական ծրագրի մոնիտորինգ իրականացնելու, այդ մոնիտորինգի արդյունքներում կրթական ծրագրի բարելավման առաջարկություն անելու՝ ուղղակի այդ կրթական ծրագիրը փակվում է»,-նշեց Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով. «Մարդկանցից ազատվելու համար ամբիոն է փակվում, խոսքը Բրյուսովի անվան համալսարանի մասին է, մարդկանցից ազատվելու համար դասընթացներ են հանվում ուսումնական պլանից՝ առանց որեւէ հիմնավորման, մարդուց ազատվելու համար շինծու քրեական գործ է հարուցվում, անգամ ձերբակալություններ ու կալանքի միջնորդություններ են տեղի ունենում՝ նրա համար, որ մարդն ունի քաղաքական այլ հայացքներ եւ վարում է հանրային գործունեություն, որը վտանգ է ներկայացնում գործող իշխանությունների համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30