Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է բարերար Նուբար Աֆեյանին

Սեպտեմբեր 10,2024 23:30 Share

Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի  գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները:

Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած մատյաններին:

Պատվիրակությունը հանդիպել է նաև բարերար, դոկտոր Նուբար Աֆեյանին, ներկայացրել Մատենադարանի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել