Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն ՌԴ-ին այս գործընթացից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է ռիսկերը. Լավրով

Նոյեմբեր 05,2024 17:09

Սպուտնիկ Արմենիա. «Ռուսական կողմը վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, կստեղծի լրացուցիչ լարվածություն, հակամարտության հնարավոր սրացում։

Մենք կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել խաղաղություն տարածաշրջանի շրջանակում, Հարավային Կովկասի բարեկամ երկրների և հաևան գործընկեր պետությունների միջև՝ բացառելով արտաքին կործանարար միջամտությունը։ Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու Վաշինգտոնի և Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում», – ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930