ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքին:
«Վթարի ենթարկվեց ու սպանեցին, ո՞վ պատժվեց: Նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել: Համոզված եմ, որ ստուգեք պարզվելու է, որ մի հատ էլ լավ պարգեւավճար է ստացել: Իսկ դուք գիտե՞ք, որ առաջին դեմքի շարասյան մեջ սովորաբար բժիշկ է լինում: Գոնե բժշկին չեն ասել այդ մեքենայով կանգնեք այդ կնոջը օգնեք կամ տարեք հիվանդանոց: Բայց շատ սիրուն ասում են՝ ժողովուրդ ջան, սիրում ենք ձեզ, գիշեր-ցերեկ ձեր մասին ենք միայն մտածում: Եթե այդ ամենը ուտվում է, ուրեմն սա է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ