Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, չի բացառվում, որ ՔՊ-ն այն այլ համայնքներում էլ կկիրառի»․ Դավիթ Խուդաթյան

Դեկտեմբեր 12,2024 13:23 Share

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ Գյումրիում ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ Գյումրիի ավագանին ցրվել է, որովհետեւ ավելի քան երեք ամիս նիստեր չեն գումարվել։

Հարցին, թե նախքան նոր ավագանու ընտրությունները, ինչպե՞ս է կառավարվելու համայնքը, Խուդաթյանը պատասխանեց․ «Կա նման կառավարման մոդել: Նախ՝ նոր տարվա փոփոխությունից հետո բյուջեն կարող է ծախսվել այն համամասնությամբ, ինչով հաստատված է եղել նախորդ տարվա համար։ Եվ ընտրությունն էլ բավական արագ է կազմակերպվելու, ընտրական հնարավոր առաջին օրը, որը սահմանել է ԿԸՀ-ն։ Վստահ եմ՝ այդ ընթացքում կառավարման խնդիրներ չեն լինի։ Առնվազն այն համամասնությամբ բյուջեի մասով աշխատանքները կշարունակվեն, որով հաստատված է եղել 2024 թվականի համար, իսկ դա կարծում եմ՝ բավական լավ համամասնություն է»։

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, նա պատասխանեց․ «Հարցը մի քանի շերտեր ունի, որոնց եւ մարզպետը, եւ վարչապետն անդրադարձել են»։

Խուդաթյանն ասաց, որ չի ուզում զուգահեռներ տանել Գյումրիի եւ Վանաձորի իրավիճակների միջեւ, որովհետեւ Գյումրում այլ իրավիճակ է՝ փաստացի համայնքի կառավարում չի իրականացվել այս բաց թողնված ամիսների ընթացքում։

Խուդաթյանը հավելեց․ «Փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, եւ չի բացառվում, որ այդ մոդելը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համայնքների զգալի մասում համարի կիրառելի»։

Հարցին՝ արդյո՞ք Գյումրիի նախնական ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի, ՏԿԵ նախարարը պատասխանեց․ «Ոչ, բացառում եմ, որ ՔՊ-ն Գյումրիում ցածր վարկանիշ ունի, որովհետեւ 2021 թվականի ընտրություններն առնվազն խոսում են բարձր վարկանիշի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031