Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, շնորհակալություն եմ հայտնում»․ Փաշինյան

Դեկտեմբեր 12,2024 12:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ «Ես ուզում եմ պարոն Մուրադյանին շնորհակալություն հայտնել՝ Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել՝ հետագա համագործակցության հույսով եւ հեռանկարով»,- ասաց Փաշինյանը։

Մուշեղ Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ «Շուրջ երկու տարվա ընթացքում իմ հմտությունների, գիտելիքների, հնարավորությունների եւ լիազորությունների շրջանակում ինչքան որ կարողացել եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզը զարգացնելուն»,- ասաց նա։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստից առաջ Մուշեղ Մուրադյանը հերքել էր, որ պաշտոնանկ է արվելու։ «Ես այս պահին նման տեղեկատվություն չունեմ, նման խոսակցություն չկա»,- «24 նյուզ»-ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: