Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Սվանտե Լունդգրեն. Թե՛ Շվեդիայում, թե՛ Ֆինլանդիայում տեսել ենք, որ ադրբեջանական նախաձեռնությունները հանգեցնում են Բաքվի ռեժիմի բռնապետական բնույթի բացահայտմանը ավելի լայն հանրության համար. «Ազգ»

Հունվար 17,2025 11:05 Share

Շվեդ պատմաբան եւ գրող Սվանտե Լունդգրենը եբրայագիտության դոկտորի կոչում է ստացել Ֆինլանդիայի Աբո Ակադեմիա համալսարանում:

Նրա գիտական   հետաքրքրությունները ներառում են նաեւ Հայոց ցեղասպանությունը եւ արեւմտյան միսիոներական ու մարդասիրական գործունեությունն արեւմտահայերի շրջանում: 

Հարգելի՛ Սվանտե, դուք Հյուսիսային Եվրոպայի այն սակավաթիվ մտավորականներից եք, որոնք հետեւողականորեն մեծացնում են իրազեկվածությունը արեւելյան քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ծանր վիճակի մասին: Ֆրանսահայ հետազոտող Տիգրան Եկավյանի «Արեւելքի փոքրամասնությունները. պատմության կողմից մոռացվածները» ուսումնասիրությունը կարդալով՝ ասես համոզվում ես, որ Մերձավոր Արեւելքում ոչ մահմեդական փոքրամասնություններն այլեւս ապագա չունեն: Ելնելով Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ ձեր աշխատությունից եւ մյուս ուսումնասիրություններից՝ ինչպիսի՞ն է ձեր տեսակետն այս հարցում:

-Համաձայն չեմ: Եթե նայենք ավելի լայն պատկերին՝ Մերձավոր Արեւելքի ողջ տարածաշրջանին, ապա փաստ է, որ քրիստոնյաներն այժմ բացարձակ թվով նախկինից ավելի շատ են, թեեւ նրանց մասնաբաժինն ընդհանուր բնակչության մեջ նվազել է: Այնուամենայնիվ, պատերազմից բզկտված երկրներում, ինչպիսիք են Իրաքը եւ Սիրիան, քրիստոնյաները մեծապես տուժել են, եւ նրանց թիվը կտրուկ նվազել է: Մյուս երկրներում իրավիճակը կայուն է, ինչպես Եգիպտոսում՝ մինչեւ 10 միլիոն քրիստոնյա ղպտիներով: Բայց որոշ դեպքերում էլ (օրինակ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի), որոշակի քրիստոնեական համայնքի գոյատեւումը վտանգված է: Ես հիացած եմ Երուսաղեմի հայ երիտասարդների խիզախությամբ եւ նվիրումով, որոնք պայքարում են, եւ հույս ունեմ եւ աղոթում եմ, որ նրանք հաղթեն:

Վերջերս ադրբեջանական կառավարությունը փորձում է ազդեցություն ստեղծել սկանդինավյան երկրներում՝ հովանավորելով անհատական ուղեւորություններ Շվեդիայից եւ Ֆինլանդիայից Ադրբեջան: Որքանո՞վ կարող են նման նախաձեռնությունները նշանակալից լինել սկանդինավյան քաղաքականության եւ հասարակական կարծիքի ձեւավորման գործում:

-Ունեն որոշակի նշանակություն, բայց չպետք է չափազանցնել: Քանի որ այս հովանավորված ուղեւորությունները բացահայտվում են, սովորաբար հակազդեցություն է ստեղծվում քննադատական   բանավեճով այն մասին, թե ինչու են մարդիկ թույլ տալիս, որ ավտոկրատ ռեժիմներն օգտագործեն իրենց: Վերջին տարիներին թե՛ Շվեդիայում, թե՛ Ֆինլանդիայում տեսել ենք, որ ադրբեջանական այս նախաձեռնությունները հանգեցնում են այն բանին, որ Բաքվի ռեժիմի բռնապետական բնույթը բացահայտվում է ավելի լայն հանրության համար:

Արծվի Բախչինյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031