Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի իրականացման և Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումները

Փետրվար 11,2025 16:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Նշված համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը:

Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծերը, որոնք պետք է դրվեն հանրային քննարկման:

Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագծերը սահմանված կարգով ներկայացնել 2025 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 26-ը ներառյալ կայանալիք հանրային քննարկման, որի ընթացքում փետրվարի 24-ին՝ ժամը 15:00-ին կանցկացվի հանրային բաց լսում:
Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև փետրվարի 23-ը ներառյալ:

2025 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 26-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected]),  ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728