Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը

Մարտ 07,2025 17:20

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։

Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ փոխանակման նպատակով կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության ուղիների ստեղծումը, կրիպտոակտիվների վերահսկման, կիբեր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերների վերհանման նպատակով կանոնավոր հանդիպումների կազմակերպումը։ Անդրադարձ է կատարվել   ֆինանսական ու առևտրային անօրինական գործարքների, Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Կողմերը փոխանակել են նաև տեղեկատվություն՝ ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմների վերաբերյալ։

    ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31