Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշեց նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ

Մարտ 08,2025 12:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշեց նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։

Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։

«Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը թողնելու մասին» հարցին ուսուցչուհին հակիրճ ու վճռական պատասխանեց. «Երբեք»։

Տոնական օրվա հաջորդ կանգառը 119 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի տուն էր։ Այժմ նա դասավանդում է «Արվեստ» առարկան, որը, նրա խոսքով, մեծ ոգևորություն է առաջացնում աշակերտների շրջանում։

Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ ընդգծելով նրանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։ Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգում։ Ուսուցչի առաքելությունը չի սահմանափակվում դասասենյակով. այն դառնում է հանրային զարգացման կարևոր գործոն։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31