Հայտնի թավջութակահար ՀԱՈՒԶԵՐԸ իր «Երաժշտությունը միավորում է աշխարհը» նախագիծը բերել է Հայաստան՝ կատարելով Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման»-ը:
ՀԱՈՒԶԵՐԸ որոշել է կատարել յուրաքանչյուր երկրի բնորոշ երգ՝ ցույց տալով, թե ինչպես է երաժշտությունը հաղթահարում մշակութային և քաղաքական սահմանները:
«Ես ուզում եմ ապացուցել, մեկընդմիշտ, որ երաժշտությունը կապում և միավորում է ամեն ազգ, ամեն մշակույթ և այս մոլորակի վրա ամեն մարդու, – նշել է նա:- Նախագիծը չի դադարի, մինչև ես չկատարեմ երգ աշխարհի յուրաքանչյուր անկյունից»: