Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Աղաբեկյան. Բաքվի դատական ֆարսը հասկացանք, բայց մեր հայրենիքում, պատերազմում իր ուրույն ներդրումն ունեցող մարդու դեմ շինծու գործ կարելու անունը ո՞րն է

Մարտ 10,2025 14:48

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ «Նիկոլ ընդ Քոմփնի»-ի կողմից իրականացված Տավուշի չորս գյուղերի հանձնման օպերացիայի ժամանակ ձերբակալված Արման Պետրոսյանի դատին էի։ Զուտ հիշեցման կարգով՝ այդ ժամանակ Երկրապահի մեքենան վարող ոմն Ռաշիդը, նույն կառույցի տեղի ներկայացուցչի հրահանգով, քշել էր ցուցարարների վրա՝ երթևեկությանը հակառակ ճանապարհով, և համապատասխանաբար դիմադրության էր հանդիպել, այդ թվում նաև ցուցարարների մեջ գտնվող Արման Պետրոսյանի կողմից։

Մեղադրողի խոսքից հասկացա, որ «Ռաշիդ նե վչյոմ նե վինավատ», և որ վերջինս, պարզվում է, պարզապես փորձել է «շրջանցել» ցուցարարներին։ Հոգ չէ, որ մեքենան երթևեկությանը հակառակ էր քշում, հոգ չէ, որ հրահանգ է եղել մարդկանց վրա քշելու, հոգ չէ անգամ այն հանգամանքը, որ այնտեղ պարզապես շրջանցելու հնարավորություն չկար։ Կարևորը «Ռաշիդ նե վչյոմ նե վինավատն» է։

Մի վիդեո էլ ցույց տվին՝ մի անձի մասնակցությամբ, որը պատմում էր տեղի ունեցած իրադարձությունները, բայց վերջում նշում, որ դեպքի վայր եկել է ամեն ինչ արդեն տեղի ունենալուց հետո։ Եվ սա ներկայացվում է որպես ապացույց։

Մի խոսքով՝ «սիրելի» իշխանություն, Բաքվի դատական ֆարսը հասկացանք, բայց մեր հայրենիքում, պատերազմում իր ուրույն ներդրումն ունեցող մարդու դեմ շինծու գործ կարելու անունը ո՞րն է։

Հ.Գ. Արդարության համար պետք է նշեմ, որ դատավորը փոխեց Արմանի և նրա հետ մեղադրյալի աթոռին նստած մյուս երիտասարդների խափանման միջոցը՝ սահմանափակվելով միայն երկրից չհեռանալու արգելքով։ Դատախազն էլ չառարկեց միջնորդությանը։ Մնում է հուսալ, որ այս դրական դինամիկան կշարունակվի, և մեղադրող կողմը ի վերջո կհասկանա մեղադրանքի աբսուրդը ու հետ կկանգնի ի սկզբանե որդեգրած հռետորաբանությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31