Թուրքիայում րոպե առ րոպե լարվածությունն աճում է, հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Թուրքիայի իրավապահ մարմինները կոշտ միջոցներ են ձեռնարկում Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (METU) ուսանողներին վնասազերծելու համար՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Իրավիճակը շարունակում է թեժանալ, բողոքի ակցիաները ընդգրկում են երկրի ավելի ու ավելի շատ շրջաններ։
Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլում բողոքի ցույցեր են սկսվել:
Կարդացեք նաև