«Անկյուն+3». Երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդի քաղաքում և համայնքի գյուղերում։ Իսկ առավոտյան 5.15 տեղի ունեցած երկրաշարժից տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։
Ենթադրվում է, որ Վանաձոր-Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։
Պատկերն անմխիթարական է նաև ներքին ցանցերում։ Թաց, ասել է՝ ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկրասյուներ կան։ Այս պայմաններում անհնար է կազմակերպել դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատանքը:
Կարդացեք նաև