Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած միակ խնդիրը արցախյան հարցն է»․ Քրիստինե Վարդանյան

Մարտ 26,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած միակ խնդիրը արցախյան հարցն է։ Այ, արցախյան հարցը հենց փակենք, էլ որեւէ խնդիր չենք ունենա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա նշեց, որ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, չի խոսում արցախցիների վերադարձի մասին, իսկ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին։

«Ժողովուրդն ամեն տարի մեծացող շարժումով գալիս է, ձեզ ասում է՝ հեռացեք։ Եթե ձեզ համար որեւէ թիվ կա, որ դրանից հետո է ժողովուրդ, այդ թիվն ասեք, մենք շատ արագ դա կկազմակերպենք»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։ Նա ասաց․ «Մեր խնդիրն այն է, որ ձեր պատկերացրած իրական Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած արեւմտյան Ադրբեջանն է։ Հայաստանում կա երկընտրանք եղածն ամեն գնով պահելու եւ ամեն ինչ կորցնելու միջեւ, դուք ամեն ինչ կորցնելու ճանապարհն եք ցույց տալիս»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Եթե որեւէ բանի մասին խոսում եք, վատ չի լինի փորձել համոզվել՝ հասկանո՞ւմ եք ինչի մասին եք խոսում, թե՞ այդքան էլ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31