Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը համացանցում գրառում է արել, որով տեղեկացնում է, որ որպես ֆիզպատրաստության նոր մարզիչ իր թիմ է վերցրել Լուիս Լոպեսին: «Բարի գալուստ թիմ» գրել է նա եւ հրապարակել թիմի լուսանկարը:
28-ամյա Խաչանովը մասնակցելու է այսօր Մոնտե-Կառլոյում մեկնարկող «Մասթերսին» եւ վիճակահանությամբ մեկնարկային տուրում հանդիպելու է Ռուսաստանի առաջատար թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ