Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը ֆիզպատրաստության նոր մարզիչ է վերցրել

Ապրիլ 06,2025 14:20 Share

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը համացանցում գրառում է արել, որով տեղեկացնում է, որ որպես ֆիզպատրաստության նոր մարզիչ իր թիմ է վերցրել Լուիս Լոպեսին: «Բարի գալուստ թիմ» գրել է նա եւ հրապարակել թիմի լուսանկարը:

28-ամյա Խաչանովը մասնակցելու է այսօր Մոնտե-Կառլոյում մեկնարկող  «Մասթերսին» եւ վիճակահանությամբ մեկնարկային տուրում հանդիպելու է Ռուսաստանի առաջատար թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել