Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղեվարձը բոյկոտող քաղաքացուն տուգանելը ճի՞շտ եք համարում, օրենքը լեգիտի՞մ է»․ Սրբուհի Գալյանը խուսափեց ավագանու անդամների հարցերին պատասխանել

Ապրիլ 15,2025 17:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամների հարցը՝ ուղեվարձը բոյկոտող քաղաքացուն տուգանելը ճի՞շտ եք համարում, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհին Գալյանն անպատասխան թողեց։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ՀՀ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ ՀՀ ԱԺ-ի քննարկելիք օրենքի նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է նաև 10000 դրամ տուգանք տրանսպորտի ուղեվարձի գումարը չվճարելու դեպքում։

Նշենք, որ ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, նախարարները չէին ցանկանում անդրադառնալ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամների հարցերին։

Հարցերին պատասխանելուց խուսափեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը Սրբուհի Գալյանին հարցրեց․ «Կուզեինք Ձեր կարծիքն իմանալ 1034 նախագծի վերաբերյալ, որով սահմանափակվելու է ընդդիմադիր խմբակցության, նաև հանրության տեղական հանրաքվեի իրավունքը, քանի որ ինչպես տեղյակ եք՝ տրանսպորտի թանկացման վերաբերյալ ունեցանք ստորագրահավաք, իբրև քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրինք Երևանի քաղաքապետարանին, բայց դա բոյկոտեցին։ Դրանից հետո օգտագործելով այսօրվա նախագիծը՝ տրանսպորտի վճարը փորձելու են դարձնել տեղական վճար և սահմանել տուգանք։ Կուզեինք այդ ճնշումների վերաբերյալ Ձեր կարծիքն իմանալ»։

Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Շնորհակալություն հարցի և դիտարկումների համար, բայց ցավում եմ, քանի որ որևէ դիրքորոշում հարցի հետ կապված հայտնել չեմ կարող»։

Սամվել Հակոբյանը շարունակեց՝ երբ պետության մեջ օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակում պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանության համար, արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չէ՞, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ որևէ օրենսդրական փոփոխություն տեղային խնդրի լուծմանն է ուղղված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930