«Ես այնքան միայնակ, փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, անգամ երաժիշտների մեջ կա սերունդ, որոնց չեմ ճանաչում։ Կին չունեմ, երեխաներս այստեղ չեն․ ահավասիկ՝ արդարանում եմ այն մասին, թե ինչո՞ւ չգիտեմ, թե ինչ են անում մտավորականները։
Ես տանից դուրս չեմ գալիս։ Պիտի մեղադրեն երեւի։ Գուցե ինձ մեղադրելու իրավունք ունեն որոշ հարցերում, բայց եթե ուրիշ կերպ հնարավոր լինել ապրել, այդ կերպ կապրեի։ Տնից շատ քիչ եմ դուրս գալիս։ Եվ արդարանալ չեմ ուզում։
Ես իմ անելիքն անում եմ․ շուտով 350 աշակերտներ համերգ են կազմակերպելու, որտեղ ամբողջն իմ երաժշտությունն է լինելու։ Դա լավագույնն էր, որ կարող էի անել»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում այսպես պատասխանեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ լրագրողների նախատինքներին, թե ազգի եւ պետության համար այս կարեւորագույն ժամանակաշրջանում ինքը կրավորական կեցվածք ունի, ավելին` հաշտ է իշխանությունների կեցվածքի հետ։
«Ծնողներս կոտորածից են փրկվել, նրանք որբանոցում են մեծացել։ Գալիս եմ այստեղ իմ ընտանիքի, մեր համընդհանուր սրբազան պարտքը կատարելու»,- հավելեց մաեստրոն։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մաեստրո, Դուք Վեհ եք ծնվել եվ Վեհեք մինչեվ հիմա։ Դուք Արարիչ եք, Կյանք եք տալիս Ձեր ժառանգությամբ ապրած, ծերության շեմը հատած ինչպես Ձեր սերնդակիցներին, այնպես էլ ներկա երիտասարդությանը։ Բազում տարիներ ապրեք, ստեղծագործեք եվ հիացրեք մեր ժողովրդին ։
Ուղղակի մարդիկ ուզւոմ էին, որ մաեստրոն իր հայրքնիքի իրադարձությունների հանդեպ անտարբեր չգտնվի, նրա ձեռքից ոչ մեկը տաղանդ չխլեց, ուղղակի մի քանի խոսք կարելի էր ասել վերևներին: Այդ դեպքւոմ եթե մաեստրոն չասի, ապա ով ասի, որ լսելի լինի, չէ՞ որ սովորական մարդկանց բանի տեղ չեն դնում…