Եթե ատելություն ես ցանում, չես կարող հնձել սեր, խաղաղություն: Ցանում ես ատելություն, ատելություն ես հնձելու: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա նկատեց՝ չի կարելի չդատապարտել ցեղասպանություն իրականացնողին, որովհետեւ եթե չես դատապարտում, կրկնվելու վտանգը մեծանում է. «Իսկ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը, ներողություն չի խնդրում. մենք չենք կարող այդ պետությանը կոչել բարեկամ պետություն» :
Արա Զոհրաբյանի խոսքով, ՀՀ իշխանությունների քաղաքականությունը պատերազմի է տանում. «Դա պարզ երեւում է, հետագայում թող որեւէ մեկի վրա այդ մեղքը չբարդեն»:
Նա նաեւ նկատեց, որ այսօր հակաարցախյան տրամադրությունների ստեղծման, թշնամասիրության քարոզչության ֆոնին ներսից ջարդում են ազգին ու թշնամու համար հարձակման գայթակղիչ թիրախ դարձնում. «Եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես ե՛ւ նվաստացում, ե՛ւ պատերազմ» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ