Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալման 6 ժամերի ընթացքում, ի նշան բողոքի, Չախոյանը հրաժարվել է դեղորայք ընդունել. Ագնեսա Խամոյան

Ապրիլ 30,2025 19:01

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.

«Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող Արթուր Չախոյանին։

Այցելության պահին Չախոյանը ձերբակալվածի կարգավիճակ ուներ, ու սա այն դեպքում, երբ հենց ինքն էր խոշտանգման ենթարկվել։

Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ խմբակը հենց ուղիղ եթերում բռունցքներով ու ոտքերով հարձակվել էր Չախոյանի վրա։ Սույն թաղապետն, ի դեպ, Եվրամիություն գնացող Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցն է։

Զավեշտալի է, որ դեպքից հետո առաջինը ձերբակալում են բռնություն ենթարկված քաղաքացուն, փաստորեն «իրական Հայաստանում» այլեւս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգՎելն է քրեորեն դատապարտելի արարք։

Նշեմ, որ ձերբակալման 6 ժամերի ընթացքում, ի նշան բողոքի, Չախոյանը հրաժարվել է դեղորայք ընդունել, չնայած առկա բազմաթիվ վնասվածքներին:

Այս պահին նա շարունակում է գտնվել հիվանդանոցում, իսկ իրեն վերջին խուժանի նման պահած թաղապետը՝ իր պաշտոնին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930