Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոինտեգրված» ախպերություն

Մայիս 01,2025 10:00

Տարիներ առաջ, երբ փորձում էի հասկանալ, թե ինչի համար են իշխանությանը պետք օլիգարխների հրոսակախմբերը, ես այդ հարցը տվեցի գործնական փորձ ունեցող մարդկանցից մեկին: «Դու չես էլ հասկանա, որովհետեւ շատ հեռու ես այդ աշխարհից, – պատասխանեց իմ զրուցակիցը, – Այստեղ խոսքը միայն տնտեսական լծակների մասին չէ: Խնդիրը փողոցը վերահսկելն է»:

«Վերաhսկել փողոցը» նշանակում է՝ լծակներ ունենալ տվյալ թաղի «լավ տղերքի», ավելի պարզ ասած՝ թաղի խուժանի վրա: Իսկ այդ ներուժը կարող է օգտագործվել ե՛ւ քաղաքական նպատակներով (մասնավորապես, ընտրությունների ժամանակ), ե՛ւ ամենօրյա տնտեսական պրակտիկայում՝ որ ոչ մի մանր ու միջին կրպակատեր չկարողանա «դվիժենի բացել» առանց այդ հրոսակախմբերի թույլատվության:

Ո՞րն է այն կառույցը, եւ ո՞վ է այն պաշտոնյան, որոնք Երեւանում եւ այլ խոշոր քաղաքներում լավագույնս կարող են իրականացնել այդ՝ եվրոպական ստանդարտներից բավականին հեռու, կառավարման եղանակը: Պարզ է, որ նախկինում թաղապետարանը եւ թաղապետը, իսկ այժմ՝ վարչական շրջանի ղեկավարությունը: Հենց այդ կառույցներում «քուչի խուժանի» բարձր կենտրոնացումն օգնում է լուծել բազմաթիվ օպերատիվ խնդիրներ:

Բացարձակապես կարեւոր չէ՝ թաղապետը նշանակվել է, թե ընտրվել է: Կարեւոր չէ նաեւ, նա ՔՊ-ակա՞ն է, թե՞ ՔՊ-ի մտերիմ «եվրոկուսակցության» անդամ: Վաղն իշխանությունը կփոխվի, եւ թաղապետն ու նրա թիմը հանդես կգան, ասենք, Դոգի դրոշի տակ: Խնդիրն այն է, թե ինչպես է «ախպերությունը» հարցեր լուծում:

Մեղավոր են, իհարկե, ոչ միայն իշխանությունը ու քուչի քրեական տարրերը: Մեղավոր են նաեւ իշխանամետ հ/կ-ականները եւ ՔՊ-ին մոտ կանգնած կուսակցականները, որոնք, բռնությունը ձեւականորեն դատապարտելով, ըստ էության, պաշտպանում են իրենց «եվրոինտեգրված» ախպերներին, որոնք ստիպված են, խե՜ղճ մարդիկ, պետականությունը պաշտպանել բռունցքներով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ես ավելի շատ քույրիկություն եմ տեսնում, իսկ բռունցքների կիրառումը, պարզապես, «ախպերության» показуха է։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Հ․ Գ․
    «Առավոտ»-ի կայքում կարդացի մանկական բժիշկ պրոֆեսոր Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան դիպուկ գրառումը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի մասին, որտեղ նա նշում է մեր իրականության մեջ տեղի ունեցած հետևյալ էվոլյուցիան – նախկինում ծեծվողներից շատերը իշխանության գալուց հետո փոխանակ դառնային այդպիսի բարքերի դեմ պայքարողներ, դարձան ծեծողներ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031