Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։
«Իմնեմնիմի»-ի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։
Նրանց նկատմամբ հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը։
Վերջինս իր ամենամյա զեկույցում հիշատակել է Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի 2024-ի մարտի 22-ին տեղի ունեցած ձերբակալությունը. «Երկու տղամարդիկ մեղադրվում էին Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մյուս անդամների մասին AntiFake կայքում անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Նրանց դատավարությունը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին։ Եթե դատարանը Սաղաթելյանին և Սամսոնյանին մեղավոր ճանաչի, նրանց կարող է մինչև հինգ տարվա ազատազրկում սպառնալ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ ավելի ուշ