Լրահոս
Օրվա լրահոսը

Ում անունը տալիս են, նախկին ու ներկա պաշտոնյաների բարեկամներն են. մեկը Վանեցյանի բարեկամն է, մեկը չգիտեմ ինչ նախարարի տղեն է. զոհվածի հայր

Մայիս 02,2025 21:12

Ես իմ երեխեն ումի՞ց ուզեմ: Իմ երեխուն տվել եմ նման վիճակում եմ ստացել, ձեզ ո՞նց վերաբերվեմ: Սաղ-սալամաթ երեխա եմ տվել, ինձ տվել են արկղի մեջ վառված, սպանված երեխա: Չգիտեմ էլ՝ իմ երեխեն է, թե չէ: Քեզ ո՞նց պետք է վերաբերվեմ:

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստին 55. 705 զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գեւորգյանին այս հարցերն ուղղեց զոհված զինվորներից մեկի հայրը:

– Եթե դուք մտածում եք, որ մեղավորը մենք ենք էդ երեխեքի մահվան,- արձագանքեց հրամանատարը:

– Իմ համար մեղավոր են վաշտի հրամանատարից մինչեւ, մինչեւ…,- ընդհատեց հրամանատարին ծնողը:

– Դուք ծնող եք, իրավունք ունեք,- իրավիճակը փորձեց մեղմել հրամանատարը:

Հարցեր տվող ծնողը նաեւ համոզմունք հայտնեց, որ կացարանից ողջ մնացած զինվորները պատահական մարդիկ չէին. «Ում անունը տալիս են, նախկին ու ներկա պաշտոնյաների բարեկամներն են. մեկը Վանեցյանի բարեկամն է, մեկը չգիտեմ ինչ նախարարի տղեն է»:

Հրամանատարին հարցեր տվեց նաեւ մեկ այլ զոհված զինվորի հայր ու վերջում քննադատեց հրամանատարին. «Շարքայինից հասել ես գնդապետ ու տեղյակ չես՝ մարտական դիրքում դանակով են հերթապահ կանգնում, թե ավտոմատով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031