Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Քոչինյանն ու Ռոբերտ Ղևոնդյանը վերլուծել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքները

Մայիս 02,2025 23:15

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատանք:

Հետազոտության համահեղինակներ՝ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանն ու փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, իրենց աշխատանքում վերլուծել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքները։

Նրանք հատկապես ընդգծել են տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական և այլ ոլորտներում առկա կախվածությունները, որոնք ներկայացված են աշխատանքում՝ առանձին բաժիններով։

2025 թվականի մայիսի 2-ին Երևանում կայացել է հետազոտական աշխատանքին նվիրված տպագիր աշխատության շնորհանդես, որի ընթացքում հետազոտության համահեղինակները ներկայացրել են իրենց հիմնական վերլուծությունները Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությունից կախվածություններից խուսափելու ուղիների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններն այդ ուղղությամբ։

Հետազոտական աշխատության առցանց տարբերակին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։

 

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031