«Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի հեղինակը՝ հայտնի դարձած անհայտությունը (համայնքի ղեկավարը-Գ.Հ.), ներկայացնում է ինչ-որ կուսակցություն, որն իբր եվրոպական բարձր արժեքների հետեւորդ է, բայց պարզվում է՝ այդ նույն Եվրոպան այս մարդկանց աչքին այլ կերպ է երեւում, նրանք իրենց պաշտոնավարմամբ որդեգրել են այլ արժեքներ… Ոչ մի ձեւով ընդունելի չէ, որ այդպես ոհմակով հարձակվեն մարդու վրա…»,- քաղաքացիների հետ զրույցում ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ թիվս այլնի անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի ծեծին:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սրբազանը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մոր հետ պատահած միջադեպին էլ անդրադարձավ, որը ձեռնափայտով հարվածում է Սրբազան պայքարի երիտասարդներից մեկին եւ հայհոյանքներ տեղում նրանց հասցեին:
«Երբեք չի եղել, որ քաղաքական կամ հասարակական գործիչների ծնողներին ճանաչենք, էլ ուր մնաց ճանաչենք պիտակներով եւ մակդիրներով՝ իրենց ցուցաբերած վարքի պատճառով… Մի մոռացեք համբալի պատմությունը, որն այսօրվա քաղաքապետ կոչվածի հոր արտահայտությունն էր… Այն ամենազազրելի արտահայտությունները, որ մյուս պատգամավորի մայրն էր արտահայտել համացանցում, նույնիսկ մտքով անպատկերացնելի է… Կամ այս դրվագը՝ ինչպես է 70-ամյա կինը իր թոռների տեղ եկող երիտասարդներին ամենաայլանդակ խոսքերով վիրավորում, դեռ մի բան էլ սպառնում ձեռնափայտով, մյուս դրվագը՝ թքող որդու թքող մայրը…»,-ասաց Բագրատ Սրբազանը: Նա նշեց, որ չնայած իրենց հասցեին հնչող վիրավորանքներին, Սրբազան շարժման երիտասարդները Վահագն Ալեքսանյանի մոտ հետ արժանապատիվ են վարվել:
Մանրամասն՝ տեսանյութում