Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ժամանակավորապես կանգնեցնել «Ազատություն» ռ/կ-ի ու այլ հեռարձակողների ֆինանսավորումը. «Ազատություն»

Մայիս 03,2025 14:49

«Ազատություն» – Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք պահանջում էին Թրամփի վարչակազմից դադարեցնել մի քանի հեռարձակողների, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսական միջոցների արգելափակումը: Այս հեռարձակողները լրատվություն են տրամադրում սահմանափակ կամ ընդհանրապես ազատ մամուլ չունեցող երկրներին:

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը մայիսի 1-ի ուշ երեկոյան կիրառել է այսպես կոչված «վարչական կասեցում» միջոցը՝ «բավարար հնարավորություն» տալու՝ քննարկելու ԱՄՆ Գլոբալ Մեդիայի գործակալության (USAGM) անունից Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունները։

Երեք դատավորները, որոնցից երկուսին նշանակել է Դոնալդ Թրամփը, երրորդին՝ նախագահ Բարաք Օբաման, միևնույն ժամանակ նշել են, որ այս որոշումը «չպետք է որևէ կերպ մեկնաբանվի որպես այս միջնորդությունների վերաբերյալ բուն որոշում»:

Մի քանի օր առաջ ԱՄՆ դաշնային դատարանը կարգադրել էր ԱՄՆ Գլոբալ Մեդիայի գործակալությանը հատկացնել Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի ապրիլ ամսվա միջոցները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031