Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոնը և այս իշխանությունն է թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը»․ Սեյրան Օհանյան

Մայիս 05,2025 15:04 Share

«Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց «շպիոնը» և այս իշխանությունն է «շպիոնը» թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում։ Հենց սա է ինքնիշխանության կորուստը»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի շպիոն է, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

Նա շարունակեց․ «Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ի և Արցախի անկախությունն է, և ինքնիշխանության հետզհետե ամրապնդումը։ Եկեք համեմատություն կատարենք՝ ո՞ւմ ղեկավարության արդյունքում է ավելի ինքնիշխան եղել ՀՀ-ն, բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել ՀՀ-ն, իհարկե, ոչ հիմա։ Սա թույլ է տվել, որ ՀՀ-ն ու Արցախը ինտեգրված համագործակցության զարգանան։ Այսօր Արցախի Հանրապետությունը չկա, իսկ այս ամենօրյա խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելն, ամեն ինչի գնալը, որ թղթի կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար․ հենց սա է ինքնիշխանության կորուստը»։

Հարցին՝ համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի այն պնդման հետ, որ հայկական կողմն է հրահրել պատերազմը, քանի որ նա հայերին է մեղադրում, ոչ թե ՀՀ իշխանությանը, Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց․ «Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել այն, որ ՀՀ իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, իրենց արտահայտություններով ու քայլերով բերել են նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա, որ ՀՀ-ում ոչ ադեկվատ իշխանություն է, իրականացնում է ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն, ուստի դրանից օգտվելով՝ սադրանք ու պատերազմ են հրահրել ԱՀ-ի և նաև ՀՀ-ի հետ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի։

«Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա : Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»,- ասել է Միկոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031