Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու կառավարությունը չի կարողանում արգելել պոլիէթիլենային տոպրակների. «Հետք»

Մայիս 05,2025 23:13

2020 թվականի ապրիլի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել էր փոփոխություններ մտցնել առևտրի և ծառայությունների մասին օրենքում և «2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։ Օրենքում կատարված փոփոխությունից անցել է երեք տարի: Այսօր էլ տարբեր վաճառակետերում և խանութներում շարունակում են վաճառել 50 միկրոնից ցածր հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներ։ «Հետքը» որոշել է պարզել, թե ինչու օրենքը չի գործում, ինչ վերահսկողություն է իրականացվում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ:

Օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջին անգամ խոսեց Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, վերջինս 2020թ․-ի հունվարի 23-ին Կառավարությունում իր ելույթում նշում էր՝ նախագիծն ավելի քան մեկ տարի քննարկվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարի ելույթը լրացրեց՝ օրենքը նախատեսվում է կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից, բայց, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ցանկանում է, որ օրենքով նախատեսված իրողությունը կյանքի կոչվի ոչ թե օրենքի, այլ համընդհանուր վարքագծի փոփոխության բերումով։ Նախարար Գրիգորյանը նշում էր՝ աղբի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում պլաստիկը, առաջիկա տարիներին էլ պլաստիկի դեմ պայքարը բազմաթիվ երկրներում համատարած բնույթ կկրի։ Վարչապետը հայտնել էր, որ պետք է սեփական օրինակով ցույց տալ և կոչ արել քաղաքացիներին հնարավորինս քիչ օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, փոխարենը նախապատվությունը տալ կտորե բազմակի օգտագործման տոպրակներին։

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Այս մասին օրենքը շրջանառության մեջ դնելուց մի քանի օր անց՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Վերջինս նշեց, օրենքն ընդունվել է 2020-ի գարնանը, բայց բավականին ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին և իրենց արտադրողական կարողությունները փոխեն ու նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ։

«Հետքը» կապ է հաստատել պոլիէթիլենային տոպրակներ արտադրող 4 ընկերության ներկայացուցիչների հետ։ Բոլորը հրաժարվել են իրենց ընկերության անունից հանդես գալ և պատմել օրենքի փոփոխությունից հետո ստեղծված իրավիճակից։ Ընկերության ներկայացուցիչները իրենց կարծիքը համաձայնել են հայտնել անանուն մնալու պայմանով։

Ամեն դեպքում մենք մատակարարում ենք այն տեսակի տոպրակները, որի պահանջարկը կա, մնացած հետևությունները թողնում եմ Ձեզ։

Մեզնից ինչ պատվիրում են, մենք դա ենք պատրաստում։

Առանձնապես ոչ մի տարբերություն չկա, կարծեմ օրենքը փոփոխել էին, որ հաստ տոպրակները մարդիկ երկար օգտագործեն, բայց նման բան չկա։ Էլի դրանք օգտագործվում են մի անգամ, հազվադեպ դեպքերում են մարդիկ տոպրակը մի քանի անգամ օգտագործում։

Մեր գործն են դժվարացրել, վերապրոֆիլավորվել ենք, բայց էնպես չի, որ գործում է օրենքը։

2022-ի հունվարի 1-ից մինչ օրս պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկումը վերապահված էր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վախթանգ Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում նշում է՝ Ծառայության վերահսկողության շրջանակը լայն է, հետևաբար ռեսուրսները գուցե չբավականացնեն վերահսկողությունն իրականացնել առանց թերությունների։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031