Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորայի» մրցանակակրին թույլ չեն տվել մասնակցել Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությանը. «Հրապարակ»

Մայիս 06,2025 10:27

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Բաքուն թույլ չի տվել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիմային՝ մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Նա նման ցանկություն էր հայտնել մարտին։ Ֆաթիման ժամանել է Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ չի կարող ներկա գտնվել դատավարությանը։ Արգելքը որեւէ կերպ չեն հիմնավորել, քանի որ, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, դատավարությունն ընթանում է դռնբաց։ Ռուբեն Վարդանյանի համախոհ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը, ասաց, որ առանց հիմնավոր պատճառաբանման՝ արգելել են Ֆաթիմայի մասնակցությունը դատավարությանը։ «Մենք պետք է արձանագրենք, որ բաց դատավարության մասին տեղեկությունը լկտի սուտ է, որովհետեւ եթե այն դռնբաց լիներ, կկարողանային մասնակցել նաեւ ցանկություն հայտնած միջազգային այլ կառույցներ, դեսպանատների, հյուպատոսական ծառայություններ։ Այդպիսի փորձեր եղել են, չեմ կարող մանրամասնել, որովհետեւ այդ տվյալները նաեւ իրենց անվտանգությունից են ելնում։ Ադրբեջանական կողմից հետագայում այս մարդկանցից հետաքրքրվել են, թե ինչու են նման ցանկություն հայտնում, եւ այսպես տեռորի են ենթարկում այս մարդկանց։ Ռուբեն Վարդանյանն իր ուղերձներում հրավիրում է միջազգային կառույցներին, լրատվամիջոցներին՝ դատական նիստը լուսաբանելու։ Ակնհայտորեն, նման մասնակցություն չկա, եւ դատերը բաց լինելու մասին լուրերը բացարձակ կեղծիք են»,- ասաց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031