«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց «ՔաղաքաՏփարան » խորագրով հերթական հարցման արդյունքները: Դրանք իրականացվել են ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
«2025թ մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, եւ ինքը պատրաստ է ստորագրել: Ըստ ձեզ՝ արդյոք ՀՀ քաղաքացիները Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պե՞տք է ծանոթանան եւ իրենց համաձայնությունը տան պայմանագրի դրույթներին եւ բովանդակությանը: Հարցման մասնակիցների 73%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 13,1 %-ը պատասխանել է՝ ավելի շուտ այո: Այսինքն՝ մոտ 86%-ը կարծում է, որ ստորագրվող պայմանագրի բովանդակությանը պետք է ծանոթանալ: 5,3%-ը նշել է՝ ավելի շուտ ոչ, եւ միանշանակ ոչ է պատասխանել հարցվածների 6,5%-ը»,- նշեց Արամ Նավասարդյանը:
Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնության դուրս բերումն ինչպե՞ս է ազդել բանակցությունների վրա: Այս հարցին տրված պատասխանների պատկերը հետեւյալն է. 10,7 %-ը նշել է, որ լիովին դրական է ազդել, 19,1 %-ը՝ ավելի շուտ դրական, 24,5%-ի կարծիքով ավելի շուտ բացասական է ազդել, եւ 36,1 %-ի համոզմամբ՝ ընդհանրապես բացասական ազդեցություն է ունեցել: Ստացվում է, որ շուրջ 60 %-ի կարծիքով Ռուսաստանի օգնության դուրս բերումը որպես միջնորդ բացասական ազդեցություն է ունեցել բանակցությունների գործընթացի վրա: Իսկ 9,6 %-ը դժվարացել է նշված հարցին պատասխանել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ