Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել դատավորների կազմի դեմ

Մայիս 06,2025 22:45

Բաքվում այսօր կայացած հերթական «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը կրկին բողոք են ներկայացրել դատավորների կազմի դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաբանի խոսքով՝ փետրվարի 6-ի նիստի արձանագրությունը չի արտացոլում դատարանի վերաբերմունքը պաշտպանության կողմի միջնորդությունների նկատմամբ, և դա հիմնավոր կասկածներ է առաջացնում օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ։ Այս առումով փաստաբանը և Արցախի նախկին պետական նախարարը ինքնաբացարկ են պահանջել։ Սակայն դատարանը նրանց բողոքը թողել է առանց քննության։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա մայիսի 13-ին։

«Սպուտնիկ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031