Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ ՍԱՏՄ երկու պաշտոնյաները վառելանյութի և գումարի դիմաց չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել

Մայիս 07,2025 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ, որի դիմաց տնտեսվարողներից  որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ։

Ապօրինի անգործության համար խմբի կազմում կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ)։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տված չորս քաղաքացիներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։

ՍԱՏՄ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031