«Ազատություն». Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը կոչ են անում Հնդկաստանին և Պակիստանին զերծ մնալ ռազմական գործողություններից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները, որ սկսվել են կեսգիշերն անց երկու հարևան պետությունների միջև, «շատ արագ կդադարեն»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել այս սրման կապակցությամբ և երկու երկրներին առավելագույն զսպվածության կոչ արել:
«Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ռազմական առճակատում Հնդկաստանի և Պակիստանի միջև», – ասել Է Գուտերեշը:
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կապ է հաստատել Պակիստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ասիմ Մալիկի հետ, որը նաև Պակիստանի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: